Պուտինի ռեժիմը չի վախեցնի ընդդիմությանը, որը շարունակում է բողոքի մասսայական ակցիաներ անցկացնել: Արձանագրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վերներ Շուլցը:
Բեռլինում հնչեցրած հայտարարությամբ պատգամավորը կարծիք է հայտնել, որ ոչ լեգիտիմ պետության կողմից ընդունված օրենքները, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության դեմ, Ռուսաստանին հետ են մղում` բարձիթողի վիճակ ստեղծելով արդարադատության բնագավառում:
Շուլցը կոչ է արել ընդդիմությանը ամրապնդել միասնությունը և չենթարկվել սադրանքների: