Եթովպիայում նոր վարչապետ է դարձել Հալեմարիամ Դեսալենյուն: Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Եթովպիայի կառավարության ներկայացուցիչ Բերեկետա Սիմոնին:
«Նա արդեն վարչապետ է և միայն պետք է երդմնակալություն կատարի»,- ասել է Բ. Սիմոնը:
Հ. Դեսալենյուն պաշտոնում կփոխարինի վարչապետ Մելեսա Զենավիին, որը մահացել է օգոստոսի 21-ին: Մինչ իր նշանակումը` Դեսալենյուն զբաղեցրել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնը, իսկ Զենավիի մահից հետո կատարել է կառավարության ղեկավարի պարտականությունները:









































