Թուրքիայի ռազմածովային ուժերի շտաբի պետ, փոխծովակալ Վեյեսալ Քոզելեն ձերբակալվել է ռազմական լրտեսության մեղադրանքով:
Քոզելեն և մյուս ծովակալներն այսօր ժամանել են Իզմիրի դատախազի գրասենյակ լրտեսության վերաբերյալ վկայություն տալու համար: Վկայություն ստանալուց հետո դատախազը դատավորից ծովակալին և նրա տեղակալներից մեկին ձերբակալելու թույլտվություն է պահանջել:
Գործը հարուցվել է 2009թ-ին: Ինչ-որ «լրտեսական խումբ» սպառնացել է թուրքական բանակի սպաներին` նպատակ ունենալով զորքերի տեղակայման վերաբերյալ տեղեկություններ ստանալ: Լրտեսները լսել են սպաների հեռախոսային խոսակցությունները և նրանց ննջասենյակներում տեղի ունեցող ամեն ինչ տեսագրել են հետագա սպառնալիքների համար: Նրանք սպաների մոտ նաև մարմնավաճառներ են ուղարկել: Գործի հետ կապված ավելի քան 90 մարդ է ձերբակալվել:











































