«Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը ձերբակալվել է: Նա ակցիայի մյուս մասնակիցների հետ սկսել է շարժվել ուղիղ ՕՄՕՆ-ի շղթայի ուղղությամբ, որից հետո ձերբակալվել է:
Ինչպես հայտնել է Интерфакс-ի թղթակիցը` ներկա դրությամբ ՕՄՕՆ-ի աշխատակիցները շղթայել են և սկսել են ցույցի մասնակիցներին հեռացնել:
Ոստիկանության աշխատակիցները բարձրախոսի միջոցով ակցիայի մասնակիցներին հորդորում են չխախտել կարգուկանոնը, չխոչընդոտել ճանապարհային երթևեկությանը` նշելով, որ ակցիան արդեն ավարտվել է:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է մի քանի մարդու: