Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ-ի երկու զինվոր է սպանվել, երբ աֆղան ոստիկանը անսպասելի կրակ է բացել զինվորականների ուղղությամբ: Ինչպես հաղորդվում է` նա պատասխան կրակով սպանվել է:
BBC-ի թղթակիցը հայտնել է, որր նմանատիպ պատահարների թիվը, երբ Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչները հարձակվում են ՆԱՏՕ-ի զինվորականների վրա, կտրուկ աճել է այս տարի:
Ավելի վաղ այս մասին հայտարարել է ամերիկյան զինվորականների ներկայացուցիչը, և նշել, որ աֆղանական զինվորականների և ոստիկանների ստուգումները ավելի խիստ և մանրակրկիտ կլինեն:









































