Ճապոնիան Չինաստանից պահանջում է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, որոնք ապրում են Չինաստանի տարածքում, այն հակաճապոնական մթնոլորտում, որը ստեղծվել է երկրում վերջին օրերի ընթացքում: Այս մասին հայտարարում է Ճապոնիայի ԱԳՆ-ն:
Ճապոնիայի արտգործնախարար Կոիտիրո Գեմբան այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել իր վարչությունում, որի ժամանակ որոշվել է չինական կողմից այսպիսի պահանջ ներկայացնել: Ճապոնա-չինական հարաբերությունների սրման պայմաններում Գեմբան ստիպված է եղել ավարտել իր պաշտոնական այցը Ավստրալիա և վերադառնալ Տոկիո, այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին Ճապոնիայի իշխանությունները հայտարարել էին Սենկակու կղզիների հաջող ազգայնացման վերաբերյալ, որոնք Չինաստանում անվանում են Դյաոյուիդաո և համարում են իրենց տարածքը:
Այսօր արդեն հինգերորդ օրն է՝ ավելի քան հազար մարդ է մասնկացում հակաճապոնական ակցիաներին Պեկինում, Շանհայում և Չանշայում:









































