NBA առաջնության մեկնարկից առաջ «Մայամի»-ի հարձակվող Լեբրոն Ջեյմսը խոսել է «Օքլահոմա Սիթի»-ի առաջատար Քևին Դյուրանթի հետ մարզումների մասին և նշել, որ նա նույնքան ագրեսիվ խաղ կցուցադրի:
«Քևինի հետ առաջին անգամ մարզվել ենք նախորդ տարի, ինչից մեծ օգուտ քաղեցինք ինչպես ես, այնպես էլ Դյուրանթը: Մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ նոր բան սովորեց, առաջընթաց ապրեց, և դա հիանալի է:
Ինչ վերաբերում է նոր մրցաշրջանին, ապա ես կգործեմ այնպես, ինչպես առաջ: Չեմպիոնի տիտղոսը չի նվազեցնի հաղթելու ցանկությունս»,- բասկետբոլիստին մեջբերում է AP-ն:








































