Ֆրանսիական Closer պարբերականի խմբագիր Լորանս Պիոն, որը հրապարակել էր արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները, հայտարարել է, որ իր տրամադրության տակ ունի Քեյթի և Ուիլյամի ինտիմ բնույթի այլ լուսանկարներ: Այս մասին հաղորդում է TMZ պորտալը:
«Չեմ թաքցնի, որ կան նաև ինտիմ լուսանկարներ, որոնք մենք չենք հրապարակել և չենք պատրաստվում հրապարակել: Այդ լուսանկարները լի են խինդով և ստորացուցիչ չեն»,- ասել է Պիոն:
TMZ-ն գրում է, որ չնայած Closer-ի խմբագիրը չի նշել, թե ինչ է ֆիքսված լուսանկարներում, ամենայն հավանականությամբ խոսքը զույգի սեռական բնույթի լուսանկարների մասին է: Պարբերականը չի բացառում, որ Պիոն հատուկ է խոսել նման լուսանկարների գոյության մասին՝ որպես նախազգուշացում Բուքինգհեմյան պալատին՝ «թողեք հայցի մտադրությունը կամ…»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Closer-ը հրապարակել էր Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները՝ Ֆրանսիայում դղյակի լողավազանում հանգստանալիս: Բուքինգհեմյան պալատն ընդունել է այդ լուսանկարների իսկությունը և հայտարարել է, որ դատական հայց է ներկայացրել պարբերականի դեմ՝ անձնական կյանք մտնելու համար:









































