Saturday, 04 07 2026
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի

Ուժեղ ու կայացած կուսակցությունների առկայությունը նպաստում են երկրի առաջընթացին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

«Միջոցառման հարգելի մասնակիցներ,
Ողջունում եմ «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բոլոր մասնակիցներին և գոհունակություն հայտնում Արցախում նման նշանակալի միջոցառման անցկացման կապակցությամբ:

Քաղաքական կուսակցություններն այն կարևորագույն ինստիտուտներից են, առանց որոնց անհնարին է պատկերացնել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը: Նրանք հանդիսանում են նաև պետական համակարգի կենսագործունեության առանցքային բաղադրամասերից մեկը:

Բնական է, որ ուժեղ ու կայացած կուսակցությունների առկայությունը, նրանց միջև քաղաքակիրթ հարաբերությունները, այդ թվում նաև մրցակցությունը, մեծապես նպաստում են երկրի առաջընթացին, ներքին և արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

Չափազանց կարևոր է նաև կուսակցությունների դերը, նրանց սերտ համագործակցությունը համահայկական խնդիրների լուծման, հատկապես՝ Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Դրանք այն հարցերն են, որոնք պահանջում են միասնական մոտեցում ու համախմբված աշխատանք:

Արցախում ստեղծվել է բավականին նպաստավոր մթնոլորտ թե կուսակցությունների միջև կապերի խորացման, թե իշխանությունների հետ նրանց փոխգործակցության համար: Մենք դա համարում ենք մեծ նվաճում, ինչը պետք է պահպանել ու հետևողականորեն զարգացնել:

Միևնույն ժամանակ, անելիքներ նույնպես դեռ շատ ունենք: Անհրաժեշտ է, օրինակ, ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի և Սփյուռքի քաղաքական ուժերի հետ, ինչը կհանդիսանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևոր գործոններից մեկը: Մենք շահագրգռված ենք նաև այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ կապերի հաստատման և զարգացման մեջ:
Այս տեսանկյունից «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանը կարող է ունենալ իր արժանի ներդրումը մեր պետության համար չափազանց կարևոր գործընթացներում:

Վստահ եմ, որ միջոցառումը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները: Բոլորիդ մաղթում արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում