«Սահմանամերձ Գառնառիճ գյուղն ընդամենը 50 կմ է հեռու Գյումրիից, բայց բնակիչներն այդ քանդված ճանապարհը կտրելու համար 3 ժամ են ծախսում: Անցյալ տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր ճանապարհ սարքել: Թեև շինարարության ոչ մի նշան չկա, բայց գյուղացիները սպասում են»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Նրանց հույսը վարչապետի ճշտախոսությունը չէ, այլ այն, որ Տիգրան Սարգսյանը գայթակղվել է ծովի մակերևույթից 2 հազար 140 մետր բարձր գտնվող այս վայրերով: Կառավարությունն այստեղ, Արփա լճի ափին, ազգային նոր պարկ է հիմնելու: Սակայն գյուղացիները պատմում են, որ վարչապետն այստեղ ուզում է առանձնատուն կառուցել»:











































