Hewlett-Packard-ը մտադիր է վերսկսել սմարթֆոնների արտադրությունը: Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրեն Մեգ Ուիթմենը:
Նա նշել է, որ բազմաթիվ զարգացող երկրներում սմարթֆոնը միակ հասանելի էլեկտրոնային սարքավորումն է: Այն ձեռք են բերում մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն պլանշետներ և ծնկադիր համակարգիչներ ձեռք բերելու:
HP-ի ղեկավար տիկին Ուիթմենը նշել է միայն, որ իր ընկերությունն «աշխատում» է այդ ողղությամբ, սակայն չի հնչել սարքավորումը բնութագրող որևէ ձևակերպում, նա չի նշել նույնիսկ, թե ինչ օպերացիոն համակարգ է կիրառվելու դրա վրա և երբ է նախատեսվում այն արտադրել: