Առևտրային կենտրոնների անշարժ գույքում արվող ներդրումների ընդհանուր ծավալը վերջին տասնամյակի ընթացքում գերազանցել է տրիլիոն դոլարը: 2004-2010 թվականներին ուղիղ ներդրումների միջին տարեկան ծավալը կազմում է ավելի քան 100 միլիարդ դոլար, իսկ 2011 թվականին այդ ցուցանիշը հասել է 122.5 միլիարդ դոլարի: Այս մասին նշվում է Jones Lang LaSalle խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ:
Հետազոտողների տվյալներով՝ 2011 թվականին համաշխարհային ներդրումների ընդհանուր ծավալի մոտ 50 տոկոսը եղել է օտար կապիտալի գործարքների մասնակցությամբ: 2012 թվականին համաշխարհային անշարժ գույքի բնագավառում կներդրվի 110-125 միլիարդ դոլար: Փորձագետների կանխատեսումներով առևտրային կենտրոններում ներդրած ամենամյա ներդրումները մինչև 2020 թիվը կհասնեն 160-180 միլիարդ դոլարի:









































