Windows RT-ների պլանշետների համար Office 2013 նախնական վարկածը հասանելի կլինի հոկտեմբերի 26-ին՝ այն օրը, երբ կթողարկվի գործառնական համակարգը, ասվում է Microsoft ընկերության բլոգում:
Office 2013-ը կդառնա Windows RT-ի մաս. այն կտեղակայվի պլանշետների վրա մինչ վաճառքի հանվելը: Փաթեթն առանձին ձեռք բերել հնարավոր չէ:
«Պլանշետային» Office 2013-ի վերջնական վարկածը կհայտնվի 2012թ. նոյեմբերից 2013թ. հունվարն ընկած ժամանակահատվածում: Օգտատերերն այն կկարողանան բեռնել թարմացումների կենտրոնի միջոցով:
Microsoft-ում ասել են, որ պլանշետային Office 2013-ը կունենա գրեթե այն նույն հնարավորությունները, ինչ համակարգիչների համար նախատեսված Office 2013-ը, սակայն «պլանշետային» փաթեթում չեն ապահովվում հավելումներն ու մակրոսները:
Փաթեթի ամբողջական անվանումն է Office Home & Student 2013 RT:









































