Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում` Հանքավանի մարզաբազայում ուսումնամարզական հավաք անցկացնող Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը անցկացրել է ստուգողական հանդիպում Հայաստանի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականի հետ:
ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հանդիպումն ավարտվել է 7:0 հաշվով հօգուտ հյուրերի: Խաղի ավարտից հետո թիմերը իրացրել է 11-մետրանոց հարվածաշար, որի արդյունքում կրկին հաղթանակ տոնեց Ճապոնիայի հավաքականը՝ 7:6 հաշվով:
Հայաստանի Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:
Ճապոնիայի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, ուր մեկնելու է սեպտեմբերի 18-ին:








































