Հունգարական Рolitics.hu պարբերականի փոխանցմամբ՝ Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին երեկ լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը.
«Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ Հունգարիայի վարչապետի որոշումը կառավարության որոշումն է: Կառավարության և վարչապետի որոշումները համընկնում են: Հակառակ դեպքում կառավարությունում բանավեճեր կծավալվեին տվյալ խնդրի շուրջ: Իմ պաշտոնաթողության հարցը չի քննարկվում, և ես լոյալ եմ տրամադրված վարչապետի կաբինետին»:









































