Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Իզիմիր համալսարանի դասախոսը ձերբակալվել է, քանի որ խոչընդոտել է բուհում հիջաբ (գլխաշոր) կրելուն:
Էգեյան համալսարանի դասախոսը նախ լուսանկարել է հիջաբով ուսանողուհիներին, ապա նրանց գցել է իր «սև ցուցակի» մեջ ու խոչընդոտել այդ տեսքով նրանց մուտքը համալսարան:
Դատարանն այդ վարքագծի համար վճռել է նրան դատապարտել 2 տարի և 1 ամիս ազատազրկման:









































