Q Սլովակիայում հինգշաբթի օրը տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ուսուցիչների ամենախոշոր գործադուլը: Նրանք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը 10%-ով:
Բողոքի ակցիային մասնակցել են տարրական դպրոցների 90%-ը, միջին դպրոցների 80%-ը, բարձրագույն ուսումնական հասատատությունների 1/3-ը:
Սլովակիայում ուսուցչի աշխատավարձը տատանվում է 400-ից 580 եվրոյի սահմաններում, այն դեպքում, երբ ամսական միջին աշխատավարձը երկրում կազմում է 770 եվրո:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ հարգում է ուսուցիչների բողոքի իրավունքը, սակայն չի կարող աշախատավարձի բարձրացման համար միջոցներ հայթայթել, քանի որ պարտավոր է ազգային բյուջեի պակասուրդը կրճատել մինչև 3%:









































