Potomak Co աճուրդի տան փորձագետները հաստատել են ԱՄՆ-ում հայտնաբերած նկարի իսկությունը, որը պատկանում է Պիեռ Օգյուստ Ռենուարի վրձնին, գրում է Daily Telegraph:
«Պատահել է այն, ինչ երբեմն պատահում է նկարների հետ. այն ժամանակավորապես դուրս էր եկել գործածությունից: Նկարը չեն տեսել 1926 թվականից»,- ասել է փորձագետ Էն Քրեյները:
Հայտնի ֆրանսիացի նկարչի կտավի հայտնաբերման մասին հայտնել է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի բնակչուհին:
Ֆրանսիացի իմպրեսիոնիստի աշխտանքն աճուրդի է հանվելու սեպտեմբերի 29-ին: Ակնկալվում է, որ այն կվաճառվի 75-100 հազար ԱՄՆ դոլարով:







































