Համաշխարհային ֆուտբոլի աստղերն ընտրում են ոչ միայն ամենագեղեցիկ աղջիկներին, այլ նաև լավագույն ավտոմեքենաները: Զարմանալի չէ, որ բարձրակարգ ակումբների ֆուտբոլիստները հիմնականում վարում են Bentley և Ferrari. ծայրահեղ դեպքում` Maserati և Lamborghini:
Ֆուտբոլիստներն անսահման աշխատում են և մեծ պատասխանատվություն կրում: Սակայն նրանց աշխատանքը նաև հաճելի է, քանի որ ֆուտբոլիստներն այնպիսի եկամուտներ են ստանում, որ եվրոպական ակումբի ցանկացած ֆուտբոլիստ (ռուսաստանյան ակումբները բացառություն չեն կազմում) կարող է թույլ տալ իրեն ցանկացած շքեղ ավտոմեքենա գնել:
Զարմանալի չէ, որ ֆուտբոլի աստղերն ընտրում են Bentley և Ferrari, Maserati և Lamborghini: Սակայն ֆուտբոլիստների մեջ էլ կան գեղեցկություն գնահատողներ: Ջիբրիլ Սիսեն, օրինակ, գերադասում է վարել Plymouth rowler:
Բնականաբար, ֆուտբոլիստներից քիչերն են բավարարվում միայն մեկ մոդելի ավտոմեքենայով: Լիոնել Մեսսին, օրինակ, ավտոմեքենաների հավաքածու ունի, որի մեջ շատ հետաքրքիր նմուշներ կան: Բացի ֆուտբոլիստների շրջանում մեծ տարածում գտած Audi Q7-ից՝ արգենտինացու տրամադրության տակ են նաև Dodge Charger SRT8 Car, Ferrari F430 Spider Car, Austin Mini և բազմաթիվ այլ մոդելներ: Նշենք, որ Ferrari-ի մասին Մեսսին երազել է մակությունից:
Քրիշտիանու Ռոնալդուն ավելի ավանդական ավտոմեքենաներ է սիրում` Bentley Continental GT Speed.
Ֆրանսիայի ընտրանու առաջատար Ֆրանկ Ռիբերին ընտրել է Lamborghini Gallardo LP560-4 Spyder: Զլատան Իբրահիմովիչը գերադասում է Ferrari Enzo Ferrari.







































