Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը, խոսելով «Աթլետիկո»-ի նոր մարզչի մասին, գովասանքի խոսքեր է հղել Դիեգո Սիմեոնեի հասցեին:
Արագոնեսը մասնավորապես ասել է, որ արգենտինացի մասնագետը լիարժեքորեն կկատարի ակումբի պահանջները:
«Մեթիսը (Սիմեոնեի մականունը – Sport.1in.am) շատ լավ աշխատանք է տանում «Աթլետիկո»-ում: Նա ոչ մի խնդիր չի ունենա թիմում: Սիմեոնեի աշխատանքը «Աթլետիկո»-ի խաղում անզեն աչքով էլ երևում է: Հիմա կարևորագույնն այն է, որ հոգեբանական տեսանկյունից թիմը մնա նույն ոգով մինչև մրցաշրջանի ավարտը: Սակայն, ամեն դեպքում, նրա աշխատանքն արդեն իսկ մեծ ազդեցություն է ունեցել ակումբի, աշխատակիցների ու երկրպագուների վրա»,- ասել է Արագոնեսը:





































