Ֆրանսիական Բելֆոր քաղաքի դատարանը նախադեպ է ստեղծել` տեղի բնակչին տուգանելով երաժշտության ապօրինի ներբեռնման համար:
Սա առաջին դեպքն է, երբ օրենքը կիրառվում է համացանցում հեղինակային իրավուքների պաշտպանության համար: Այդ օրենքը Ֆրանսիայում գործում է 2009թ-ից:
Տուգանված օգտատիրոջը հայտնաբերել են ամերիկյան փոփ երգչուհի Ռիհաննայի մի քանի երգեր ներբեռնելիս:
«Դատական լսումների ժամանակ մեղադրվողն ընդունել է իր մեղքը մանրամասնելով, որ դրանք ներբեռնել է իր կինը»,- նշում է Համացանցում ստեղծագործությունների տարածման և հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության ներկայացուցիչը:
Ի սկզբանե օգտատիրոջը սպառնացել է 1,5 հզ եվրո տուգանք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տղամարդը մի քանի անգամ զգուշացում է ստացել: Մեղադրող կողմը պնդում էր 300 եվրո տուգանքի համար, իսկ արդյունքում մեղադրյալը բյուջե վճարել է միայն 150 եվրո:









































