Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Եվրախորհրդարանը Ռուսաստանի վերաբերյալ ճգնաժամային բանաձև է ընդունել

Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանը ընդունել է «Ռուսաստանում արդարադատությունը քաղաքական նպատակներով օգտագործման մասին» բանաձևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Փաստաթուղթը ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին ու Եվրահանձնաժողովին կոչ է անում Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ակտիվիստներին և «նոր սոցիալական շարժման» ներկայացուցիչներին ապահովել «մշտական ու խորը» օգնությամբ, ինչպես նաև ռուսական իշխանությունների վրա մշտապես ճնշում գործադրել՝ նպատակ ունենալով նրանց ստիպել հետևելու մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության ԵԱՀԿ չափանիշներին: Ըստ խորհրդարանականների` այս ամենից է կախված ՌԴ-Եվրամիություն հարաբերությունների «իրական ու կառուցողական» բնույթը:

Բանաձևը ողջունում է ՌԴ Գերագույն դատարանի որոշումը՝ կապված Միխայիլ Խոդորկովսկու և Անտոն Լեբեդևի գործերի վերանայման հետ, նաև վերջինի համար սահմանված պատժաչափի կրճատումը. կոչ է արվում ամբողջությամբ վերանայել գործերը:

Եվրախորհրդարանականները ռուսական իշխանություններին կոչ են արել պատասխանատվության ենթարկել լրագրող Աննա Պոլիտկովսկայային և իրավապաշտպան Նատալյա Էստեմիրովային սպանողներին, անցկացնել «անկախ ու վստահության արժանի» քննություն՝ պարզելու Սերգեյ Մագնիտսկու մահվան պատճառը, ու «վերջ տալ լայն տարածում գտած անպատժելիությանն ու կոռուպցիային»:

Եվրախորհրդարանի բանաձևում խորը անհանգստություն է հայտնվում ռուս գիտնականների դատական հետապնդումների, ինչպես նաև ընդդիմադիր, ԳՈՒԼԱԳ-ում 8 տարվա ազատազրկման դատապարտված Թաիսիա Օսիպովայի գործում «քաղաքական դրդապատճառների» առկայության ու ընդդիմության ակցիաների մասնակիցների, մասնավորապես Ալեքսեյ Նավալնիի, Բորիս Նեմցովի ու Սերգեյ Ուդալցովի նկատմամբ քրեական հետապնդման առնչությամբ:

Բացի այդ՝ եվրախորհրդարանականները «անհամաչափ» են անվանել ռուսական Pussy Riot պանկ-խմբի մասնակիցների հանդեպ դատավճիռը՝ նկատելով, որ նրանց նկատմամբ դատական պրոցեսը ևս մեկ վկայություն է «Ռուսաստանի Դաշնությունում վախի ու քաղաքական հետապնդումների կտրուկ աճի»:

Բանաձևում նշվում է նաև, որ պատգամավոր Գենադի Գուդկովին պատգամավորության մանդատից զրկելու մասին հարցի քննարկումը Եվրոպայում ընկալվում է որպես «ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ վախ սերմանելու միջոց»:

Բացի այդ՝ եվրախորհրդարանականները գտնում են, որ «Ռուսաստանում վերջին շրջանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը կտրուկ վատթարացել է», և որ ռուսական իշխանությունները «մի շարք երկիմաստ օրենքներ են ընդունել, որոնք կարող են կիրառվել հետագայում ընդդիմության և քաղաքացիական հասարակության գործողությունները, ինչպես նաև խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակելու նպատակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում