Ֆոտո և վիդեո արտադրանքներ թողարկող ճապոնական Fujifilm-ը հայտարարել է հաջորդ տարվա գարնանից կինոժապավենի արտադրությունը դադարեցնելու մասին: Պատճառը արտադրանքի անշահութաբերությունն է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Կինոժապավենը, որն արտադրվել է Fujifilm-ի գործարաններում շուրջ 80 տարի՝ ընկերության հիմնադրման պահից (1934), այլևս չի կարողանում մրցակցել: Ներկայում շուկայում գերիշխում են թվային տեխնոլոգիաները:
Fujifilm-ը` Ճապոնիայում կինոժապավենի միակ արտադրողը, կշարունակի հատուկ ժապավեն թողարկել նախկինում նկարահանված ֆիլմերի պահուստային պատճենավորման համար:











































