«Չելսի»-ի և ՔՓՌ-ի ղեկավարները փորձում են լուծում գտնել` Անգլիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայանալիք հանդիպմանը հերթական սկանդալից խուսափելու համար:
«Ռեյնջերներ»-ի պաշտպան Անտոն Ֆերդինանդն արդեն իր թիմի գլխավոր մարզչին տեղեկացրել է, որ չի պատրաստվում սեղմել «կապտագույներ»-ի պաշտպան Ջոն Թերիի ձեռքը, ով նախորդ մրցաշրջանում ռասայական բնույթի վիրավորանք էր հասցրել իրեն:
Ֆերդինանդը չի պատրաստվում ողջունել նաև Էշլի Քոուլին, ով վկայություն է տվել Թերիի օգտին: Նման իրավիճակում երկու ակումբներից ցանկացածը կարող է հարցում կատարել Ֆուտբոլի միություն` ողջունման կարգից ընդհանրապես հրաժարվելու խնդրանքով: Ակումբներից որևէ մեկը, սակայն, նման քայլի դեռևս չի դիմել:






































