Monday, 06 07 2026
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը

Գառնիկ Իսագուլյանը` խորհրդավոր թրերի և «Մհերի դուռ» միաբանության մասին. մամուլ

ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեղին չեմ համարում այն մարդկանց քծնազեղումները, որոնք Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք անվերապահ նվիրվածության երդումներ էին տալիս նրան, իսկ այժմ հրապարակավ հայտարարում են, թե վերջին մի քանի տարիներին չեն հանդիպել Ռ. Քոչարյանի հետ»:

– Պարոն Իսագուլյան, Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցի պաշտոնից ազատման մասին մամուլում տարաբնույթ վարկածներ կան: Ո՞րն է ազատման իրական պատճառը:

– Որևէ արտառոց բան չկա: Ձևավորվել է նոր խորհրդարան, ու քաղաքական այնպիսի իրավիճակ է, որ Աժ-ում անհրաժեշտ է այս խորհրդարանին և նոր քաղաքական իրավիճակին համարժեք անձ, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտել է, որ այդ համարժեք անձը Վիկտոր Դալլաքյանն է:

– Ձեր պատասխանը ենթադրում է, որ մի պաշտոնից ազատման հրամանագրին պետք է հաջորդեր այլ հրամանագիր: Դա տեղի չի ունեցել: Ուրեմն խոսակցությունները, այնուամենայնիվ, անտեղի չեն:

– Մենք չէ, որ պետք է թելադրենք նախագահներին: Նրանք Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում կայացնում են որոշումներ և կատարում գործողություններ, որոնց մեկնաբանությունները վերապահված են իրենց: Իմ մասով կարող եմ հստակ ասել հետևյալը. ես իմ աշխատանքում երբեք չեմ թերացել: Այն լիազորությունները, որոնք օրենքով և նախագահի կարգադրությամբ վերապահված են եղել ինձ, ամբոդջությամբ կատարել եմ: Մեր հարաբերությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եղել են բարեկամական և մնում են այդպիսին:

– Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Ձեր պաշտոնից ազատվելու հիմնական պատճառը համարում են այն, որ Դուք Ռոբերտ Քոչարյանի «մարդն» եք:

– Ինձ համար բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչ են գրում լրատվամիջոցներն այդ մասին: Ես Ձեր թերթին տրված հարցազրույցներից մեկում («Ժողովուրդ», 2011 թ. թիվ 78) հստակ ասել էի, որ ինձ որևէ մեկի «մարդ» համարելը նշանակում է չճանաչել Գառնիկ Իսագուլյանին: Իսկ ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին, դարձյալ Ձեր թերթում ասել էի, որ նրա նախագահության օրոք ես եղել եմ ՀՀ նախագահի խորհրդականն ազգային անվտանգության հարցերով, մեր հարաբերությունները եղել են շատ լավ և մնում են այդպիսին: Այժմ էլ անհրաժեշտության և առիթի դեպքում հանդիպում եմ պարոն Քոչարյանին: Որևէ մեկի պաշտոնավարման ժամկետի ավարտը չի նշանակում նաև մարդկային փոխհարաբերությունների կասեցում: Տեղին չեմ համարում այն մարդկանց քծնազեղումները, որոնք Ռ. Քոչարյանի նախագահության օրոք անվերապահ նվիրվածության երդումներ էին տալիս նրան, իսկ այժմ հրապարակավ հայտարարում են, թե վերջին մի քանի տարիներին չեն հանդիպել Ռ. Քոչարյանի հետ: Ցավոք, դա եղել է առաջին նախագահի պաշտոնավարումից հետո, լինում է այժմ, և եթե ոչինչ չփոխվի, այն ավելի վատ դրսևորումներով կշարունակվի նաև ապագայում: Եվ այն ժամանակ ոչ ոք չի ասի. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում», այլ մեկ ուրիշը կասի. «Եվ դո՞ւ, Բրուտո’ս…», բայց արդեն ուշ կլինի:

– Որո՞նք են Ձեր հետագա անելիքները:

– Ժամանակավոր դադարի հանգամանքը պետք է ճիշտ օգտագործել: Ես «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն եմ: Տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստ, ստեղծվել է հանձնախումբ Լևոն Անդրիասյանի ղեկավարությամբ, որը առաջիկա երկու ամիսների ընթացքում պետք է քննարկումներ անցկացնի բոլոր տարածքային խորհուրդներում: Դեկտեմբերին նախատեսվում է գումարել կուսակցության համագումար: Ստեղծված դադարն ինձ նույնպես հնարավորություն է տալիս ակտիվանալու, քանզի Աժ-ում նախագահի մշտական ներկայացուցչի կարգավիճակում իմ կողմից արտահայտված ցանկացած միտք կարող էր ընկալվել որպես հանրապետության նախագահի ուղղակի խոսք: Այժմ թե’ խոսքի, թե’ գործունեության առումով ես լիովին ազատ եմ:

– Պարոն Իսագուլյան, թույլ տվեք ստուգել Ձեր ազատության աստիճանը: Տարեսկզբին մեր թերթում տպագրվեց տեղեկություն այն մասին, որ Իսպանիայի Տոլեդո քաղաքից Հայաստան են բերվել հատուկ թրեր, որոնցով հայկական հնագույն բերդերից մեկում տեղի է ունեցել երդման արարողություն: Այդ իրադարձությունը որոշ շրջանակների կողմից կապվում է Ձեր անձի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նման տեղեկություն ես ծրարով ստացել էի դեռևս երկու տարի առաջ, երբ ինձ տրված հերթական ծրարը համարեցի քաղաքացու պահանջ կամ խնդրանք: Անկեղծ ասած, ծրարի բովանդակությանը ծանոթանալուց հետո զանգահարեցի նամակների բաժին` տիկին Ասատրյանին, և նա ինձ ասաց, որ նման բովանդակությամբ նամակներ կամ առաջարկություններ շատ են լինում, «հատկապես հիվանդ մարդկանց կողմից, և չարժե դրանց ուշադրություն դարձնել»: Ձեր հրապարակումից հետո ես, օգտագործելով անձնական կապերս, հարցումներ եմ արել նույնիսկ Իսպանիա, սակայն հստակ պատասխան չեմ ստացել: Այդ տեղեկատվության հավաստիության մեջ ես որոշակի տարակուսանք ունեի, և այժմ էլ տարակուսանքս լիովին փարատված չէ: Այս տարվա հունիսին ինձ հրավիրել էին Ամբերդ հանդիպման: Ես երկու հոգու ուղեկցությամբ եղել եմ այդ հանդիպմանը: Այն բավական խորհրդավոր էր: Զրուցակիցներս, որոնք երեքն էին, ներկայացան որպես «Մհերի դուռ» միաբանության (օրդեն) ասպետներ: Մոտ երկու ժամ տևած զրույցում խոսեցինք տարբեր թեմաներից, նրանք ներկայացրեցին մի քանի տարբեր ցուցակներ, իսկ վերջում փոխպայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպման մասին ոչինչ չհրապարակել: Զարմանալիորեն, Ձեր թերթի վերջին հրապարակումից հետո, որտեղ իմ անձը կապվում է այդ թրերի պատմության հետ, ես կրկին հանդիպման հրավեր ստացա, այս անգամ Բջնիի բերդում: Նույն ընկերների ուղեկցությամբ գնացի այդ բերդ, որտեղ տեղի ունեցած զրույցից հետո պայմանավորվեցինք, որ կարող եմ այդ հանդիպումների որոշ մանրամասների վերաբերյալ հրապարակավ հանդես գալ: Որքանով են «թրերի պատմություն» և «Մհերի դուռ» միաբանությունը նույնական` ես առայժմ ասել չեմ կարող:

– Ինչո՞վ բացատրել այն, որ Ձեր անձի հետ են կապվում շատ յուրահատուկ պատմություններ, օրինակ`նախկին ՊԱԿ աշխատակից, վանաձորյան հայտնի ելույթ, նախկին դաշնակցական, հեղաշրջման փորձ, ընդհատակյա գործունեություն, իսկ վերջին տարիներին` նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ստեղծում եք առաջին Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, հետո Աժ-ում նախագահի մշտական առաջին ներկայացուցիչ, փակվում է Ձեր ստեղծած ինստիտուտը, Արմեն Ավետիսյանը միասեռական բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակները փոխանցում է Ձեզ, իսկ այժմ էլ այս «պատմությունը»:

– Լցվեք համբերությամբ, ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները, իսկ ժամանակը պատասխանում է, երբ այն լի է իրադարձություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում