Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի պատրաստվում շնորհավորել նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նրա խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»- ի հետ զրույցում ասաց.
«Դուք ի՞նչ եք կարծում, այդ միջոցառումը, որը կայացավ Գյումրիում, ընտրությո՞ւն է կոչվում: Արդյոք դրանից հետո պետք է որևէ մեկին շնորհավորե՞լ: Դա խայտառակություն էր»:
Ի դեպ, թերթը տեղեկացավ, որ Վարդան Ղուկասյանն օրեր առաջ վերադարձել է Հայաստան:










































