Հանրապետական կոնգրեսականները մտադիր են դադարեցնել Լիբիայնի և Եգիպտոսին օգնության տրամադրումը այդ երկրներում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների վրա կատարված հարձակումների պատճառով, ինչի հետևանքով զոհվել է Լիբիայում ԱՄՆ դեսպանը: Այս մասին հաղորդում է Kommersant-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Լուիզիանա նահանգից կոնգրեսական Ջեֆ Լենդրայը, այդ երկրներին ֆինանսական օգնության դադարեցման հարցը խորհրդարանականները կդիտարկեն սեպտեմբերի 13-ին:
Լինդրայը չի հստակեցրել միջոցների ծավալը, որը ծրագրվում էր տրամադրել Եգիպտոսին ու Լիբիային: Դրան զուգահեռ, հատկացումների հանձնաժողովը վստահ չէ, թե պահպանողականներին կհաջողվի կասեցնել միջոցների հատկացումը:
Ինչպես հայտնել է հանձնաժողովի ղեկավար Հել Ռոջերսը, պետծախսերի փաստաթուղթը հաստատված է, դրանում փոփոխություններ կատարել արդեն չի կարելի: «Ներկայումս օրինագծում փոփոխություններ կատարելը գործնականում անհնար է: Հարցի շուրջ որոշում կարող է կայացնել միջազգային հարցերով հանձնաժողովը՝ այն մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո»,- ասել Ռոջերսը:









































