Եգիպտական ոստիկանությունը սեպտեմբերի 12-ին ձերբակալել է 4 մարդու, որոնց կասկածում են ԱՄՆ դեսպանատան տարածք ներթափանցելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Հետաքննիչների տեղեկությունների համաձայն՝ հենց այդ մարդիկ են սեպտեմբերի 11-ի զանգվածային բողոքի ժամանակ մտել դեսպանատուն, որի մասնակիցներն իրենց ցասումն են արտահայտել «Իսլամի անմեղությունը» ֆիլմի առնչությամբ, որը վիրավորել է մուսուլմանների զգացմունքները:
Բոլոր ձերբակալվածներին արդեն հանձնել են Եգիպտոսի դատախազությանը: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ շարունակվում են մի քանի մարդկանց որոնումները, որոնք ակցիայի ժամանակ բարձրացել էին դեսպանատան պատերի վրա:
Մեկ օր առաջ մուսուլմանների ամբոխը հարձակվել էր ԱՄՆ դեսպանատան վրա` բողոքելով նրանց վիրավորած ֆիլմի դեմ, որը իսլամը և նրա սրբերին ցույց է տալիս վատ լույսի ներքո:
Հավաքվածները բարձրացել էին դիվանագիտական առաքելության պատին, այնտեղից պոկել են ամերիկյան դրոշը և դրա փոխարեն դրել «Ալ-Քաիդիայի» նշանը:







































