««Միլան»-ը կարող է մրցել իտալական ցանկացած ակումբի հետ: Բայց եվրոպական մրցասպարեզում ամեն ինչ այլ է: «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն այլ մոլորակից են»,- հայտարարել է Գալիանին:
Գալիանին խոսել է նաև Ալեշանդրե Պատոյի առողջական վիճակի մասին. «Նրա վերականգնման գործընթացը հաջող է ընթանում: Սպասում եմ նրա՝ խաղադաշտ վերադարձին»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Միլան»-ը կխաղա «Ատլանտա»-ի հետ:





































