Ամերիկյան Peregrine Financial Group (PFGBest) բրոքերական ընկերության հիմնադիր և ղեկավար Ռասել Վեյզենդորֆն իրեն մեղավոր է ճանաչել կեղծ հաղորդագրություններ ուղարկելու մեջ: Նա ֆինանսական սխալ հաշվետվություններ է ներկայացրել ֆինանսական կարգավորողներին և յուրացրել հաճախորդների դրամական միջոցները: Bloomberg-ի փոխանցմամբ` այս մասին դատարանում հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Ուիլյամ Լենդոնը:
Վեյզենդորֆին կալանավորել էին այս տարվա հուլիսի կեսին: Կալանավորումից 4 օր առաջ նա փորձել է ինքնասպան լինել: Թրեյդերը փորձել է ավտոմեքենայում ինքնասպան լինել թունավոր գազով:
Նա իր վերջին նամակում խոստովանել է, որ 20 տարի խաբել է իր հաճախորդներին՝ նրանց ուղարկելով սխալ հաշվետվություններ: Այդ կերպ Վեյզենդորֆը յուրացրել է շուրջ 200 մլն դոլար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան սպառնում է 155 տարվա բանտարկություն և 7,5 մլն դոլարի տուգանք:
Reuters-ի հաղորդմամբ` 64-ամյա բրոքերը գործարքի է գնացել հետաքննության հետ, ինչի հետևանքով կարող է դատապարտվել 50 տարվա ազատազրկման:










































