Անգլիական Վարմլի քաղաքի բնակիչ` 90-ամյա Արթուր Ռեյդին տեղի բարը շնորհել է հատուկ մրցանակ: Անսահման նվիրվածության համար Griffin բարի տերերը նրան պարգևատրել են ոսկե կրծքազարդով: Այս մասին հաղորդում է Mignews-ը:
Փաբի սեփականատերն այդ կերպ է պատվել իր մշտական այցելուին, որն արդեն 72 տարի շարունակ ամեն օր հյուրընկալվում է նրանց մոտ:
«Ես միշտ շատ եմ աշխատել, ինձ դուր էր գալիս ազատ ժամանակս այս փաբում անցկացնելը, չէի ցանկանում մեկ ուրիշ տեղ գնալ»-պատմել է ամուրին:
Ռեյդի մասին հայտնի է այն, որ նա 14 տարեկանից սկսել է աշխատել ֆերմայում: Առողջական վիճակը թույլ չի տվել մասնակցելու Երկրորդ աշխարհամարտին: Նա մնացել է հայրենիքում և աշխատել տեղի խորհրդում:








































