Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ ռուսական գաղափարախոսությունը պետք է հակազդի հարձակողական ակցիաներին, որոնց թիվը Ռուսաստանում միայն աճում է:
Դուգինի խոսքերով՝ 20 տարի ռուսական հասարակությունում առաջացած գաղափարական վակուումը կարող է լցնել եվրասիականության նոր գաղափարախոսությունը. «Այդ գաղափարախոսությունը նախատեսում է «եվրասիական պետություն» ստեղծել ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ում: Բացի այդ, հնարավորության դեպքում դրանում, հետխորհրդային երկրներից բացի, պետք է ընդգրկել նաև Թուրքիային»:










































