TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանում լրագրողների հետ զրույցում գնահատական է տվել Սիրիայի առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին.
«Սիրիայում բացակայում են առողջ ժողովրդավարության հիմքերը: Հետևաբար, այնտեղից բխող արդյունքներն ընդունելի չեն լինի: Առաջիկա ընտրությունները վստահություն չեն ներշնչում: Ընտրությունների արդյունքներն արդեն իսկ հայտնի են:
Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում: Հասկանալի է, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել: Մինչ այս արդեն իսկ անցկացվել են ընտրություններ, որոնց չի մասնակցել ընտրազանգվածի մեծ մասը: Այդ ընտրությունները որևէ նշանակություն չեն ունենա»:
Նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե իշխանությունից կհեռանա այն դեպքում, եթե ժողովուրդը հանդես գա նախագահի պաշտոնի համար այլ թեկնածուի օգտին:









































