Մերձավոր Արևելքում իրավիճակը չպետք է օգտագործվի պաղեստինա-իսրայելական կարգավորման բանակցությունները սաբոտաժի ենթարկելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաժողովի արտգործնախարարների խորհրդի նիստում:
«Իրավիճակը (Մերձավոր և Միջին Արևելքում.- 1in.am) սրացնում է այն փաստը, որ այդ ֆոնին նվազում են ջանքերը պաղեստինյան խնդրի կարգավորման հարցում»,- ասել է Լավրովը:
Մոսկվայում համոզված են, որ միջազգային միջնորդ «քառյակի» անդամները, Արաբական պետությունների լիգայի հետ համագործակցությամբ, պարտավոր են թույլ չտալ, որ «արաբական գարունն» օգտագործվի պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման բանակցությունները սաբոտաժի ենթարկելու համար:







































