Քիմ Քարդաշյանը 3 ամսով հեռանում է, թե ուր, չի հայտնում: Նա մեկնել է Լոս Անջելեսից՝ առանց գաղտնի ճանապարհորդության մասին գաղտնազերծումներ անելու: Մինչ դուստրը մեկնում էր, Քարդաշյանների կլանի մայրապետ Քրիս Ջենները Նյու Յորքում մասնակցում էր երեկույթի՝ Նորաձևության շաբաթվա շրջանակում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Երեկույթին 56-ամյա Ջենները, որը վերջերս արևմտյան տաբլոիդներում չի զիջում Քիմին (մեծացրել է կրծքերն ու բիկինիով առաջին ֆոտոսեսիան իրականացրել) աչքի է ընկել իր խելահեղ պարով: Նա պարել է ամերիկացի փոփ երգիչ, պարող, դերասան Լենս Բասի հետ:
Մայրիկի բոցաշունչ դրսևորումը բաց թողած Քիմը իր երկրպագուներին հայտնել է, որ ճանապարհորդության իր ծրագրի մասին կխոսի ռեալիթի շոուի վերջին եթերաշրջանում:





































