Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Արդեբլի նահանգի Մեշկինշահր քաղաքում կայծակի հարվածից ու կարկուտից զոհվել է երկու և վիրավորվել՝ 5 մարդ: Այս մասին հայտարարել է այդ նահանգի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարԱլի Իսլամին:
Վերջինիս խոսքերով՝ Արդեբիլի նահանգի մի շարք բնակավայրերում լրջորեն վնասվել են ենթակառույցները, ճանապարհները, տները և ցանքատարածությունները: Մի շարք բնակավայրեր էլ հոսանքազրկվել են:









































