Հունաստանում դպրոցների ուսուցիչներն ու մասնավոր դասավանդողներն ուսումնական տարվա հաջորդ օրն անցկացնում են 24-ժամյա գործադուլ՝ բողոքելով կենսամակարդակի իջեցման դեմ ու պահանջելով լուծել կրթական ոլորտում խնդիրները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բողոքի ակցիային մասնկցում են նաև համալսարանների ու ինստիտուտների դասախոսական կազմը, որոնք հայտարարել են 3-ժամյա դադար:
Մամուլում տված հայտարարության մեջ նշվում է, որ նրանք բողոքում են ցածր աշխատավարձերից, ուսուցիչների թվի պակասից, ուսումնական հաստատությունների թվի անբավարար ֆինասավորումից:
Երկրի կրթության նախարար Կոնստանտինոս Արվանիտոպուլոսը հայտարարել է, որ տեղյակ է բոլոր խնդիրների մասին ու կաշխատի դրանք լուծել:







































