Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը հաստատեց, որ ՌԴ-ն հանդիսանում է առանցքային գործոն Ասիայում խաղաղության ապահովման գործում: Այս մասին ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ասիայի փոխհամագործակցության ու վստահության միջոցառումների խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են անդամ երկրները:
«Հենց նոր Վլադիվոստոկում տեղի է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը: Հավանության արժանացան ռուսական նախաձեռնություններն առևտրի ու ներդրումների ոլորտում ազատականացման վերաբերյալ, տրանսպորտի ու լոգիստիկայի, սննդի անվտանգության, համագործակցության մի շարք նախագծերի վերաբերյալ»,- ասում է Լավրովը:
Ռուսական կողմը պատրաստ է համատեղ աշխատել այդ նպատակներին հասնելու, վստահեցրել է Լավրովը:
«Վլադիվոստոկի գագաթաժողովը հաստատեց, որ Ռուսաստանը հանդիսանում է առանցքային գործոն Ասիայում ռազմավարական կայունության հաստատման գործում: Մեր երկիրն ակտիվորեն աշխատում է այդպիսի տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային ձևաչափերում, ինչպիսին է Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Արևելաասիական գագաթաժողովները, BRIC-ը, Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան «եռյակը», «Ասիա-Եվրոպա» ֆորումը , «Ասիայում համագործակցության երկխոսությունը»»,- ասել է նա:







































