ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց` երբևէ ուսումնասիրե՞լ է էզոտերիկ, օկուլտիստական գրականություն, և արդյո՞ք իր մեքենայի դռան վրա օրերս անհայտ չարագործների կողմից արված լուրջ խազն ընդամենը խազ է համարում և ոչ բացասական էներգետիկայով «օժտված» նշան, ժողովրդական լեզվով ասած` «մետկա»:
«Այդքան հեռու չեմ գնացել, երբեք չեմ զբաղվել էզոտերիայով ու օկուլտիզմով»,- ասաց նա: Նախորդ օրը նա, որպես հիմնական զեկուցող, առաջին անգամ Աժ ամբիոնից օրենքի նախագիծ էր ներկայացնում, և Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը դահլիճին հատուկ խնդրեց` հաշվի առնել այդ հանգամանքը և հարցերը նուրբ և «հասկանալի» ձևակերպել: Խնդրանքը հարգվեց:







































