Առնվազն 23 մարդ է զոհվել պակիստանյան Լոհար քաղաքում կոշիկի գործարաններից մեկում տեղի ունեցած ուժեղ հրդեհի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դատելով դիակների վնասվածքներից` նրանցից շատերը ողջ-ողջ հրկիզվել են: Ամենաքիչը 18 մարդ ծանր այրվածքներով հոսպիտալացվել է: Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:
Համաձայն տեղի իշխանությունների հայտարարությունների` հրդեհի տուժածների թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ կարող են մնացած լինել այլ աշխատողներ:
Թե ինչը կարող էր դառնալ հրդեհի պատճառ, դեռ հայտնի չէ:
Շատ պակիստանյան ընկերություններ, հատկապես փոքրերը, տեղակայված են գավառներում և հրդեհներից պաշտպանվելու լուրջ համակարգեր չունեն: Դրանք հաճախ հանգեցնում են ուժեղ հրդեհների:







































