Կալիֆոռնիայի հարավում տեղակայված աղի լճում գտնվող ձուկը հավանաբար դարձել է գարշահոտության պատճառ, որը տարածվել է Լոս Անջելեսում, գրել է Associated Press-ը:
Օգոստոսի 10-ին Լոս Անջելեսի հարավային շրջանի բնակիչները զգացել էին գարշահոտություն: Քաղաքային իշխանությունները, որոնք գրանցել էին ավելի քան 200 բողոք, սկզբում կարծել են, որ քաղաքային կոյուղու համակարգում վթար է տեղի ունեցել: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ գարշահոտւթյան աղբյուրը Լոս Անջելեսից 240 կմ հեռավորության վրա գտնվող Salton Sea լիճն է:
Օդի որակը վերահսկող գործակալության ներկայացուցիչները հայտարարել են, որ այժմ լճում շատ սատկած ձուկ կա: Ձկները սկսել են սատկել մեկ շաբաթ առաջ ջրում թթվածնի մակարդակի արագ նվազման պատճառով:
Մասնագետները համոզված չեն այս վարկածում, քանի որ 240 կմ բավականին երկար տարածություն է, որպեսզի հոտը պահպանվի:









































