Բելառուսի ազգային հակադոպինգային գործակալության տնօրեն Ալեքսանդր Վանխադլոն պատմել է գնդանետորդ Նադեժդա Օստապչուկի շուրջ ծագած դոպինգ-սկանդալի հետաքննության մանրամասների մասին:
«Հետաքննության արդյունքում հաստատվել է դոպինգի կիրառման փաստը, որի մասին, սակայն, Օստապչուկը տեղյակ չի եղել:
Օստապչուկի մարզիչ Ալեքսանդր Եֆիմովը խոստովանել է, որ առանց մարզուհուն տեղեկացնելու արգելված դեղամիջոցներ է ավելացրել նրա սննդի մեջ` ավելի բարձր արդյունքների հասնելու նպատակով:
Ըստ այդմ` Եֆիմովը որակազրկվել է 4 տարի ժամկետով, իսկ Օստապչուկը` մեկ, սակայն մարզուհին հնարավորություն կստանա կրճատել որակազրկման ժամկետը»,- հայտարարել է Վանխադլոն:
Հիշեցնենք, որ դրական դոպինգ թեստի պատճառով մարզուհին զրկվել է Լոնդոնի 2012 օլիմպիադայի ժամանակ նվաճած ոսկե մեդալից:









































