Իտալիայի ճգնաժամի, ինչպես նաև ֆինանսական արդար խաղի որոշման պատճառով կրճատվել են թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձերը: Նշենք, որ վերջին երկու տարիներին ամենաբարձր աշխատավարձն ստանում էր «Միլան»-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Gazzetta dello Sport-ը ներկայացնում է Իտալիայի Ա Սերիայի 2012/13 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը.
1-3. Ջանլուիջի Բուֆոն (Յուվենթուս)-€ 6 մլն տարեկան
1-3. Դանիելե դե Ռոսի (Ռոմա)-€ 6 մլն
1-3. Ուեսլի Սնեյդեր (Ինտեր)-€ 6 մլն
4. Ֆրանչեսկո Տոտի (Ռոմա)-€ 5 մլն
5-6. Էդիսոն Կավանի (Նապոլի)-€ 4,5 մլն
5-6. Դիեգո Միլիտո (Ինտեր)-€ 4,5 մլն
7-10. Էստեբան Կամբիասո (Ինտեր)-€ 4 մլն
7-10. Ֆիլիպ Մեքսես (Ռոմա)-€ 4 մլն
7-10. Ալեշանդրե Պատո (Միլան)-€ 4 մլն
7-10. Ռոբինյո (Միլան)-€ 4 մլն









































