Բրիտանական BP ընկերությունը համաձայնեցրել է գործարքը, որը նախատեսում է 5.5 մլրդ դոլարով վաճառել Մեքսիկական ծոցում իր նավթային ու գազային հանքավայրերը: Ինչպես այսօր հայտնի է դարձել, այն գնելու է ամերիկյան Plains Exploration & Production ընկերությունը:
BB-ն վաճառում է 38 մլրդ դոլարի արժողության իր ակտիվները՝ նպատակ ունենալով բավականաչափ միջոցներ ներգրավել 2010թ. գարնանը Մեքսիկական ծոցում աղետի հետևանքները վերացնելու համար:
Օգոստոսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրեց ընկերությանը անփութության մեջ ու տուգանեց 21 մլրդ դոլարով:









































