2011 թվականի փետրվարի 25-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին:
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը որոշում է կայացրել` օգտվելով ընդդիմադիր խմբակցությանը օրենքով ընձեռված հնարավորությունից ՀՀ Ազգային ժողովի ս.թ. փետրվարի 28-ից մարտի 3-ի քառօրյա նիստերին ներկայացնել հարցը` արտահերթ քննարկման կարգով: