Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեհմանը ցանկանում է վերսկսել կարիերան՝ մասնակցելով Բրազիլիայում կայանալիք 2016 թվականի պարաօլիմպիկ խաղերին:
Ըստ ֆուտբոլի պարաօլիմպիկ խաղերի կանոնների՝ կույրերի համար նախատեսված Օլիմպիադայում դարպասապահները կարող են տեսնել, սակայն չպետք է դուրս գան տուգանային հրապարակից:
«Դա շատ հետաքրքիր կլինի, եթե ես, իհարկե, ֆիզիկապես պատրաստ լինեմ խաղալուն: Ամեն դեպքում ես պատրաստ եմ քննարկել այս հարցը, եթե հետաքրքրված լինեն իմ ծառայություններով»,- գերմանական Bild-ը փոխանցում է դարպասապահի խոսքերը:





































