US Open-ի շրջանակներում բրիտանացի Էնդի Մարեյի հաղթանակից հետո հայտնի է դարձել, որ «Մեծ սաղավարտ»-ի բոլոր չորս մրցաշարերում առաջին անգամ, սկսած 2003 թվականից, տղամարդկանց հաղթող են դարձել տարբեր թենիսիստներ:
Այս տարի Australian Open-ի հաղթող է դարձել սերբ Նովակ Ջոկովիչը, «Ռոլան Գարոս»-ը հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալը, «Ուիմբլդոնը»` շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:
2003 թվականին Ավստրալիայում չեմպիոն է դարձել Անդրե Աղասին, Փարիզում` Խուան Կառլոս Ֆերերոն, Լոնդոնում` Ռոջեր Ֆեդերերը, իսկ Նյու Յորքում` Էնդի Ռոդիկը:







































