Լոնդոնի «Չելսի»-ի և Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ Պետր Չեխը արմունկի շրջանում ցավերի պատճառով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վիրահատության կենթարկվի:
Չեխիայի հավաքականի բժիշկը հայտարարել է, որ վնասվածքն այդքան էլ լուրջ չէ, բայց ազգային ընտրանու ղեկավարությունը համաձայնվել է նոյեմբերին կայանալիք ընկերական խաղերի ժամանակ դարպասապահին հանգստի հնարավորություն տալ:
«Վերջին բուժզննումից հետո հայտնի դարձավ, որ Չեխն արմուկի վնասվածք է ստացել: Լոնդոնցիները խնդրել են ընկերական խաղերին չհայտավորել նրան: Գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը համաձայնվեց: Հիմա անհանգստանալու կարիք չկա: Վնասվածքը լուրջ չէ»,- հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Պետր Կերչին:









































