Հայաստանի Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել գիտության ֆինանսավորման ոլորտում: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` ներկայացնելով ՎՊ 2011թ. հաշվետվությունը:
Նրա խոսքով` ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեում առանձին դեպքերում մրցութային գիտական թեմաների անվանումները, իրականացված հետազոտությունները, ինչպես նաև գիտական հրապարակումները համընկնում են բազային ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հետ: Ստացվում է, որ միևնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է կատարվել: Արդյունքում՝ 32,9 մլն դրամի անարդյունավետ ծախս:









































