Չինաստանում, որտեղ հոկտեմբերին նշանակված է երկրի բարձրագույն ղեկավարության պլանային փոփոխություն, խառնաշփոթ է առաջացել: Երկրի փոխնախագահ Սի Զցինպինը անհետացել է լրատվական դաշտից: Վերջին շաբաթում նա չի հայտնվել 4 կարևոր միջոցառումներին, մասնավորապես, չի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Շարքային չինացիներին մնում է միայն գլխի ընկնել՝ կա՛մ իշխանությունները որոշել են ընտրել այլ «իրավահաջորդի», կա՛մ Ցզինպինը վթարի է ենթարկվել:
Ւնչպես հայտնում է The China Post-ը, Չինաստանի ապագա ղեկավարը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Պեկինի զինվորական հոսպիտալ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 4-ին հայտնվել էր ՃՏՊ-ի կենտրոնում:
«Գահաժառանգի» անհետացումը չինացիների շրջանում բազմաթիվ խոսակցությունների առաջացման պատճառ է դարձել, որոնք սկսել են բլոգներում քննարկել այս հարցը:










































